Աշխարհ

15.08.2024 21:09


Իսրայելի ԱԳՆ–ն իր քաղաքացիներին հորդորում է զգույշ լինել Իրանում, ՀՀ-ում և ևս 3 երկրում

Իսրայելի ԱԳՆ–ն իր քաղաքացիներին հորդորում է զգույշ լինել Իրանում, ՀՀ-ում և ևս 3 երկրում

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին հորդորում է զգույշ լինել Իրանում ու նրա հարակից երկրներում` Ադրբեջանում, Հայաստանում, Թուրքմենստանում և Թուրքիայում։ Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ–ները։

«Խստորեն խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության ուժեղացված միջոցառումները և հետևել Ազգային անվտանգության խորհրդին առընթեր ահաբեկչության դեմ պայքարի շտաբի ցուցումներին»,-ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Նախարարությունը նաև նշել է, որ Իրանը կարող է ահաբեկչական գործողություններ նախապատրաստել իսրայելցիների դեմ արտերկրում` ներառյալ դիվանագիտական ներկայացուցչություններում։

Իսրայելցի դիվանագետներին խիստ ցուցումներ են տրվել անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ, ներառյալ` սովորական ռեժիմի փոփոխությունը, հանրային միջոցառումներից խուսափելը և տնից հնարավոր աշխատանքը:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը