Աշխարհ

17.08.2024 12:42


Հիվանդանոցներն ու կլինիկաները Հնդկաստանում գործադուլ են հայտարարել բժշկուհու բռնաբարությունից և սպանությունից հետո

Հիվանդանոցներն ու կլինիկաները Հնդկաստանում գործադուլ են հայտարարել բժշկուհու բռնաբարությունից և սպանությունից հետո

Հիվանդանոցներն ու կլինիկաները ողջ Հնդկաստանում շաբաթ հրաժարվել են ընդունել պացիենտների, հայտարարվել է 24-ժամյա գործադուլ բժշկուհու գազանային բռնաբարությունից և սպանությունից հետո արևելյան Կալկաթա քաղաքում։

Գործադուլին կմիանան ավելի քան մեկ միլիոն բժիշկներ, կաթվածահար կլինի բուժծառայությունների աշխատանքը աշխարհի ամենահոծ բնակչությունն ունեցող երկրում։ Հիվանդանոցները հայտնել են, որ բժշկական քոլեջների պրոֆեսորադասախոսական կազմը ստիպված է աշխատել ծայրահեղ պայմաններում, տեղեկացրել է ANI-ն։

31-ամյա ստաժոր բժիշկը բռնաբարվել և սպանվել է անցած շաբաթ Կալկաթայի բժշկական քոլեջում, որտեղ նա աշխատում էր, ինչը համազգային բողոքներ է առաջացրել։

ANI տեղեկատվական գործակալության տվյալներով՝ շաբաթ օրը բժշկական քոլեջի մոտ, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը, նկատվել է ոստիկանության ուժեղացված ներկայություն, իսկ հիվանդանոցի շինությունները դատարկվել են։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը