Աշխարհ

17.08.2024 17:28


Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով բնակիչներին կոչ են արել ավելի զգույշ լինել

Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով բնակիչներին կոչ են արել ավելի զգույշ լինել

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը X-ի իր միկրոբլոգում բնակիչներին կոչ է արել անտառային հրդեհների պատճառով ավելի զգույշ լինել և կանխել դրանց առաջացումը, ինչպես նաև հետևել իշխանությունների նախազգուշացումներին։

«Ծայրահեղ շոգը, ցածր խոնավությունը և ուժեղ քամիները հրդեհի չափազանց մեծ վտանգ են ստեղծում: Այս ընթացքում որպես հասարակություն մեր պարտականությունն է հեռու մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել հրդեհի»,-գրել է Յըլմազը:

Ավելի վաղ գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին հայտարարել էր, որ անտառային հրդեհների վտանգը երկրում կմնա առաջիկա երեք օրվա ընթացքում։

Նա նաև հայտնել էր, որ Իզմիր քաղաքի մերձակայքի Կարշիյակայի շրջանում բռնկված անտառային հրդեհի պատճառը տեղի երեք բնակչի կողմից վառված խառույկն է եղել, իսկ Իզմիրի Օդեմիշի շրջանում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով․ այնտեղ երկու երեխա ծխում էին խոտածածկի վրա, նրանք ձերբակալվել են։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդում են, որ Իզմիրում բռնկված անտառային հրդեհն արդեն հասել է բնակելի թաղամասեր, թուրքական իշխանություններին դեռևս չի հաջողվել կառավարել այն ուժեղ քամու պատճառով։

Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իզմիրում անտառային հրդեհից տուժել է 78 մարդ, նրանցից 29-ը բուժում են ստանում հիվանդանոցներում։ Հրդեհի հետևանքով Իզմիրի Յամանլար արվարձանում այրվել է 17 տուն։ Ուրբաթ երեկոյան հրդեհը հասել է 4 միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքի բնակելի թաղամասերին։

Աղբյուրը` Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը