«Հայփոստի» շենքում աշխատող հարկատուները փակել էին Սարյան փողոցը (տեսանյութ)
«Հայփոստի» շենքում աշխատող հարկատուները փակել էին Սարյան փողոցը։ Այստեղ շուրջ 20 անհատ ձեռներեց է աշխատում, որոնց ուզում են հանել շենքից՝ այն օտարելու պատճառով։ Երևանի քաղաքապետարանն էլ հրաժարվում է խնդրի վերաբերյալ հանրային լսում իրականացնել։ Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներով տեղում ծանոթացանք առկա բողոքին։ Մեզ հետ զրույցում քաղաքացիները ներկայացրեցին իրենց պահանջը՝ չփակել փոքր ու միջին բիզնեսը և չզրկել իրենց ընտանիքներին օրվա ապրուստի միջոցից։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից