Աշխարհ

19.08.2024 17:20


Պատրաստ ենք աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Պուտին (տեսանյութ)

Պատրաստ ենք աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Պուտին (տեսանյութ)

Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հայտարարությունն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նեղ կազմով բանակցությունների ժամանակ:

ՌԴ նախագահը Բաքու է մեկնել երեկ` օգոստոսի 18-ին։

«Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում, ընդ որում ՝ վերջին տարիներին, մեզ այդ իրադարձություններին մասնակցելու անհրաժեշտություն է թելադրում, Իհարկե այնքանով, որքանով շահագրգռված են կողմերը։ Եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրման, գործը հասցնենք սահմանազատման և սահմանագծման, լոգիստիկայի համապատասխան ուղղությունների և տնտեսության ապաշրջափակման, ապա մենք շատ ուրախ կլինեինք դրա համար»,-ասել Է Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում:

ՌԴ նախագահը հավելել է, որ նախատեսում է Նիկոլ Փաշինյանին պատմել Բաքվում կայացած բանակցությունների արդյունքների մասին։

Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։

ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը