Քաղաքական

20.08.2024 09:48


ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ–ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել, բացի ՀԱՊԿ–ից և Ռուսաստանից, ՀՀ–ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքին, ապա այժմ Երևանում գերակշռում է փոխգործակցությունից հեռանալու դիրքորոշումը, որը, ինչպես տեսնում ենք, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը։ Կազմակերպության շրջանակում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,–նշել է նա։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը