Հայաստանն «ընկել է Արևմուտքի երկրների ծուղակը»․ ՌԴ ԱԳՆ
Երևանին ձեռնտու է ԵԱՏՄ-ին մասնակցությունը, Մոսկվան հուսով է, որ չի հրաժարվի դրանից ԱՄՆ-ի և Եվրամիության պատճառով, որոնք միայն ներդրումներ և «պայծառ ապագա» են խոստանում։Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը տեսնելու համար պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության փորձագետ՝ ԵԱՏՄ-ն ձեռնտու է Երևանին։ Մեծ մասամբ հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցուցադրում, ինչով քչերը կարող են պարծենալ»,-ասել է Աղասանդյանը։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Երևանի որդեգրած կուրսը՝ դիվանագետը նշել է, որ Հայաստանն «ընկել է Արևմուտքի երկրների ծուղակը»․
«Այստեղ մեր գործընկերներն ակնհայտորեն ընկել են իրենց ներդրումներ, տեխնոլոգիաներ ու պայծառ ապագա խոստացած Արևմուտքի ծուղակը։ Նման մոտեցումն արդեն բազմիցս կիրառվել է հետխորհրդային տարածաշրջանում։ Եվ մենք բոլորս հիանալի գիտենք և տեսնում ենք, թե ինչ ստացվեց դրանից»,-ասել է Միքայել Աղասանդյանը։
Հայաստանն «ընկել է Արևմուտքի երկրների ծուղակը»․ ՌԴ ԱԳՆ
Երևանին ձեռնտու է ԵԱՏՄ-ին մասնակցությունը, Մոսկվան հուսով է, որ չի հրաժարվի դրանից ԱՄՆ-ի և Եվրամիության պատճառով, որոնք միայն ներդրումներ և «պայծառ ապագա» են խոստանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը տեսնելու համար պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության փորձագետ՝ ԵԱՏՄ-ն ձեռնտու է Երևանին։ Մեծ մասամբ հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցուցադրում, ինչով քչերը կարող են պարծենալ»,-ասել է Աղասանդյանը։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Երևանի որդեգրած կուրսը՝ դիվանագետը նշել է, որ Հայաստանն «ընկել է Արևմուտքի երկրների ծուղակը»․
«Այստեղ մեր գործընկերներն ակնհայտորեն ընկել են իրենց ներդրումներ, տեխնոլոգիաներ ու պայծառ ապագա խոստացած Արևմուտքի ծուղակը։ Նման մոտեցումն արդեն բազմիցս կիրառվել է հետխորհրդային տարածաշրջանում։ Եվ մենք բոլորս հիանալի գիտենք և տեսնում ենք, թե ինչ ստացվեց դրանից»,-ասել է Միքայել Աղասանդյանը։
Աղբյուրը՝ yerevan.today