Աշխարհ

20.08.2024 15:11


Պակիստանի խորհրդարանը կատուներ է «վարձել» առնետների դեմ պայքարելու համար

Պակիստանի խորհրդարանը կատուներ է «վարձել» առնետների դեմ պայքարելու համար

Պակիստանի խորհրդարան առնետ որսացող կատուներ են բերվել առնետների հետ կապված խնդրի դեմ պայքարի համար։ Ինչպես գրում է Geo News պարբերականն իր աղբյուրներին հղումով, առնետներն իսկական քաոս են առաջացրել կառավարական շենքերում։

«Մայրաքաղաքի զարգացման վարչությունը որոշել է վարձել որսորդական կատուներ՝ խորհրդարանի շենքում քաոս առաջացնող առնետներին որսալու համար։ Այդ նպատակով հատկացվել է 1,2 մլն ռուփի (մոտ 4,3 հազար դոլար)»,-գրում է պարբերականը։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ առնետները լուրջ վնաս են պատճառում Պակիստանի Սենատի ու Ազգային ժողովի տարբեր գերատեսչություններին։ Բացի այդ, դրանք նաև կրծել են խորհրդարանի մի շարք աշխատասենյակներում պահվող փաստաթղթերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը