Հարցազրույց «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր, ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանի հետ
–Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գործարարությունն ու իշխանությունը պետք է տարանջատվեն։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը մտադիր է արգելել, որ առաջիկա խորհրդարանում գործարարները պատգամավոր դառնան։ Դուք համամի՞տ եք։
–Այո՛, համամիտ եմ, որովհետև գործարարությունն ու իշխանությունը տարբեր բաներ են։ Եթե մարդը մեկով զբաղվում է, մյուսով իրավունք չունի զբաղվելու։
–Գործարարները խորհրդարանում իրենց դրական ներդրումը չե՞ն ունենում։ Խոսքը որոշ գործարար պատգամավորների մասին է։
–Շատ հաճախ են շփոթում սեփականատիրոջը գործարարի հետ։ Գործարարն այն մարդն է, ով զբաղվում է բիզնեսով։ Եթե նա բիզնեսով է զբաղվում, չի կարող օրինաստեղծ գործունեությամբ զբաղվել։ Իսկ եթե սեփականատեր է, կարող է զբաղվել օրենսդիր աշխատանքով։ Սեփանակատիրությունը բոլորի իրավունքն է։ Օրինակ՝ մարդը կարող է իր կոշիկի՛ նկատմամբ սեփականության իրավունք ունենալ, իսկ գործարարը՝ կոշիկի՛ գործարանի։ Սեփականատերը հո չի՞ զբաղվում իր կոշիկը կարելով։ Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել հենց այն մարդկանց, որոնց զբաղմունքի ոլորտը գործարարությունն է։
–Հետևաբար, Դուք Ձեզ համարում եք սեփականատեր պատգամավոր։
–Այո՛։ Ոչ միայն ես եմ այդպես համարում, այլ նաև օրենքն է այդպես համարում, և այդպես էլ կա։
–Ներկա խորհրդարանում պատգամավորներից մոտավորապես քանի՞ տոկոսն է գործարար, քանի տոկոսը՝ սեփականատեր։
–Ես չգիտեմ։ Դա վիճակագրական հարց է։ Պետք է դնել հաշվել, իսկ ես չեմ հաշվել։
–Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են գերակշռում ԱԺ–ում՝ գործարա՞ր, թե՞ սեփականատեր պատգամավորները։
–Գերակշռում են ոչ գործարար, ոչ սեփականատեր պատգամավորները։
–Սեփականատեր պատգամավորները խորհրդարանում ի՞նչ դրական նպաստ կարող են ունենալ։
–Այնքան, ինչքան ունեցել են։ Արդյունավետ են գործում այն սեփականատեր պատգամավորները, ովքեր հասկանում են գործարարությունից, բայց չեն զբաղվում գործարարությամբ։
–2007թ. համամասնական ընտրակարգով ՀՀԿ–ի ցուցակով եք ընտրվել պատգամավոր: Առաջիկա խորհրդարանում ևս առաջադրվելու եք, մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական ընտրակարգով։
–Ես դեռ որոշում չեմ կայացրել։
–Ինչի՞ն եք սպասում, որ որոշում կայացնեք։
–Նախ՝ իմ անձնական ցանկության մեջ եմ դեռ ցանկանում կողմնորոշվել՝ ուզում եմ, թե չեմ ուզում։
Մանվել Բադեյան

– 2007թ. համամասնական ընտրակարգով ՀՀԿ–ի ցուցակով եք ընտրվել պատգամավոր: Առաջիկա խորհրդարանում ևս առաջադրվելու եք, մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական ընտրակարգով։
–Ես դեռ որոշում չեմ կայացրել։
–Ինչի՞ն եք սպասում, որ որոշում կայացնեք։
–Նախ՝ իմ անձնական ցանկության մեջ եմ դեռ ցանկանում կողմնորոշվել՝ ուզում եմ, թե չեմ ուզում։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը