Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել
Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ТАСС-ը:
ԲՐԻԿՍ-ին միանալու պաշտոնական Բաքվի ցանկությունն արտացոլվել է Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական փոխգործակցություն հաստատելու մասին համատեղ հռչակագրում, որն ընդունվել է հուլիսի սկզբին Աստանայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում:
ԲՐԻԿՍ-ը Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և այս տարի նրանց միացած Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի միջպետական միավորում է:
Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել
Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ТАСС-ը: