Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմի երաշխավորը և միջնորդը կարող է լինել Ռուսաստանը. Սերգեյ Ստանկևիչ (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ Սերգեյ ՍտանկևիչըAlpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպմանը։
«Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այս այցը Երևանի համար պետք է երկու ազդանշան ունենա։ Առաջին ազդանշանն այն է, որ Երևանն ունի կարևոր ռեսուրս, որից պետք է օգտվել։ Իսկ երկրորդ ազդանշանն այն է, որ ժամանակը սպառվում է այն ճիշտ օգտագործելու համար։ Հարավային Կովկասը կոնսոլիդացվում է։ Եվ արդեն հասկանալի է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև զարգանում են բավականին սերտ դաշնակցային հարաբերություններ, գոնե տնտեսապես և ֆինանսապես շահավետ։ Եվ Հարավային Կովկասի կոնսոլիդացման այս գործընթացի եզրաքարին մնում է միայն Հայաստանը։
Իսկ ինչ վերաբերում է ռեսուրսին, Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական հաշտեցման ճարտարապետներից և քաղաքական հովանավորներից մեկը»,-ասել է Ստանկևիչը։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում հայկական կողմի երաշխավորն ու միջնորդը կարող է լինել Ռուսաստանը:
«Այժմ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նրանք, սկզբունքորեն, շարժվում են ճիշտ ուղղությամբ, բայց դանդաղ։ Եվ այնտեղ կան մի քանի կետեր, երբ անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ միմյանց ընդառաջ քայլեր ձեռնարկեն։ Նրանց պետք է օգնել։ Եվ ահա այդ բանակցությունների եզրափակիչ փուլում կարելի է ներգրավել երկու միջազգային միջնորդների և երաշխավորների։ Մի կողմից՝ հայկականից տվյալ դեպքում դա կարող էր լինել Ռուսաստանը, մյուս կողմից՝ ադրբեջանականից դա կարող էր լինել Թուրքիան։ Այցը հենց այդ մասին է խոսում, դրանք փաստացի հրավեր է՝ ուղղված Երևանին։ Դուք կդիմեք Մոսկվային, կառաջարկեք Մոսկվային որպես երաշխավոր և միջնորդ մտնել բանակցությունների եզրափակիչ մաս։ Իսկ ադրբեջանական կողմից կարող է բանակցային գործընթացի մեջ մտնել Թուրքիան։
Եվ այսպես, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան օգնում են նրանց արագ համաձայնության գալ և հաստատել բանակցությունների հուսալի արդյունք։ Ահա թե ինչի մասին է խոսքը։ Եվ միգուցե նման անուղղակի խոսքերով դա անտեղի կլիներ, բայց բոլոր անհրաժեշտ դիվանագիտական բանաձևերը հնչեցին, և ես կարծում եմ, որ Երևանը պետք է լսի այդ ազդանշանը»,-եզրափակել է Ստանկևիչը։
Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմի երաշխավորը և միջնորդը կարող է լինել Ռուսաստանը. Սերգեյ Ստանկևիչ (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպմանը։