Արարատի մարզ այցի ընթացքում Փաշինյանը Տիգրանաշենը շրջանցել է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը երեկ իր թիմով՝ կառավարության ներկայացուցիչներով, պատգամավորներով, այցելել էր Արարատի մարզ, շրջել տարբեր համայնքներում, սակայն տարօրինակ կերպով Տիգրանաշեն չի այցելել, որը վերջին ժամանակներում հանրային քննարկման օրակարգի առանցքում է՝ որպես Ադրբեջանին հանձնվելիք «անկլավ»։ Այս փաստը մտահոգություններ է առաջացրել նաև Փաշինյանի թիմում, քանի որ Փաշինյանի հասել է Սևակավան՝ Տիգրանաշենի քթի տակ, բայց խուսափել է այցելել գյուղ։ Ի դեպ, Փաշինյանի մարզային այցերի կարևոր բաղադրիչ են դարձել մարզային իշխանության և ուժային կառույցների պատասխանատուների` շարքով «չեստ» տալու արարողակարգն ու նման տեսանյութերի հրապարակումը:
Կառավարության մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանն անձամբ է հրահանգել սկզբից մինչև վերջ հրապարակել այդ տեսարանը՝ ցույց տալով, թե ինչպես են իրեն ընդունում, որ համոզի հանրությանը, թե ինքն իրավիճակը կառավարում է և երկրում հարգանք է վայելում: Բանն այն է, որ մարզերում ուժային կառույցների ղեկավարությունը միշտ չէ, որ նիկոլականներ են կամ հավատավոր ՔՊ-ականներ, և Փաշինյանն այդ մասին քաջատեղյակ է ու այդ կադրերով փորձում է «կոտրել» բոլորին»: