Apple-ը դարձել է 2024 թվականի ամենաթանկ տեխնոլոգիական ընկերությունը
Apple ընկերությունը 2024 թվականին առաջին տեղն է գրավել տեխնոլոգիական ընկերությունների ամենաթանկ ապրանքանիշների վարկանիշային աղյուսակում. անցյալ տարի այդ տեղը զբաղեցնում էր Amazon-ը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 21-ին իր հաշվետվության մեջ հաղորդել է Brand Finance միջազգային խորհրդատվական կազմակերպությունը։
2023 թվականից ի վեր Apple ապրանքանիշի արժեքն աճել է 74 %-ով՝ հասնելով 516,6 մլրդ դոլարի: Microsoft կորպորացիան ցուցակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, նրա ապրանքանիշի արժեքը կազմել է 340,4 մլրդ դոլար (աճը՝ 78 %)։ Երրորդ տեղում մնացել է Google ընկերությունը, որի ապրանքանիշի արժեքը գնահատվում է 333,4 մլրդ դոլար (աճը՝ 19 %)։ Amazon-ը չորրորդ դիրքում է. նրա ապրանքանիշի արժեքը կազմել է 308,9 մլրդ դոլար (աճը՝ 3,2 %)։
Միևնույն ժամանակ, ամենաարագ աճն (163 %) արձանագրել է Nvidia ընկերությունը՝ անցած վարկանիշային աղյուսակը կազմելու պահից ի վեր բարձրանալով 19 դիրքով և 44,5 մլրդ դոլար արժեքով զբաղեցնելով 10-րդ տեղը։
Brand Finance-ը միջազգային առաջատար խորհրդատվական ընկերություն է բրենդների գնահատման ոլորտում, որը գրասենյակներ ունի 20 երկրում: Brand Finance-ի մեթոդաբանության համաձայն՝ «բրենդի ուժը» հաշվարկվում է ցուցանիշների հավասարակշռված համակարգի օգնությամբ, որը ներառում է ներդրումների գնահատումը մարքեթինգի բնագավառում, բաժնետիրական կապիտալը և բիզնես վարելու արդյունավետությունը: