Ռոնալդուի YouTube-յան ալիքը մի քանի ժամում ռեկորդներ է գրանցել և առաջ է անցել Մեսսիից
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, չորեքշաբթի օրը բացելով իր սեփական ալիքը YouTube-ում, բաժանորդների թվով մի շարք ռեկորդներ է սահմանել։
Ինչպես նշում է OneFootball-ը, առաջին 100 հազարը հետևորդները հայտնվել են 39-ամյա խաղացողի ալիքում ընդամենը 20 րոպե անց. նախորդ ռեկորդը՝ 55 րոպե, պատկանում էր բրիտանական «Sidemen» խմբի ալիքին։
Բացի այդ, պորտուգալացու ալիքը 1 միլիոն բաժանորդ է հավաքել ավելի արագ, քան որևէ այլ ալիք՝ նրանից պահանջվել է 90 րոպե։
Այս պահի դրությամբ Ռոնալդուի ալիքն ունի 15․4 միլիոն բաժանորդ՝ ինչը բաժանորդագրության ռեկորդ է մեկ օրվա ընթացքում։
Լիոնել Մեսսիի YouTube-յան ալիքը, որը ստեղծվել է 2006 թվականին, ունի 2,2 միլիոն բաժանորդ, ինչը Ռոնալդուի ալիքը գերազանցել է երկու ժամում։

Աղբյուրը՝ armsport.am