Իշխանությունները ժողովրդին բաժանել են խմբերի՝ կոպեկ-կոպեկ թալանելով մեր քաղաքացիներին
Կարմիր կետագծերի վճարը բարձրացնելիս մարդկանց մեծ մասն ասում էր՝ մեզ ի՞նչ, մենք մեքենա չունենք։
Համաձայն նոր կարգավորումների՝ սեպտեմբերին կբարձրանան տաքսու գները, տաքսիստները կբոյկոտեն, նրանց պայքարին ևս շատերը կասեն՝ մեզ ի՞նչ, մենք տաքսի չենք նստում։
Հունվարին, երբ մարդիկ ճոխ սեղանների շուրջ բաժակ կբարձրացնեն, կթանկանա հանրային տրանսպորտի սակագինը (Նոր տարին պատահական չէ ընտրվել)։
Այսպիսով՝ իշխանությունները ժողովրդին բաժանել են խմբերի և խումբ-խումբ անցել են պատժիչ գործողությունների՝ կոպեկ-կոպեկ թալանելով մեր քաղաքացիներին։ Իսկ ե՞րբ կշահի քաղաքացին։
Այն ժամանակ կշահի, երբ ժողովուրդը յուրաքանչյուր նմանատիպ հարցերի շուրջ միասնական պայքար կմղի։ Կշահի այն դեպքում, երբ չասեք՝ ես մեքենա չունեմ, ինձ հետաքրքիր չէ, տաքսի չեմ նստում, ինձ հետաքրքիր չէ, բայց միևնույն է հանրային տրանսպորտին հասել են չէ՞։
Մի’ պառակտվեք……
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից