Աշխարհ

23.08.2024 20:09


ԱՄՆ բանակի վետերան կինը ռեկորդակիր է դարձել մարմնի դաջվածքների քանակով

ԱՄՆ բանակի վետերան կինը ռեկորդակիր է դարձել մարմնի դաջվածքների քանակով

Ամերիկուհի Էսպերանս Լումինեսկա Ֆուերսինան պաշտոնապես դարձել է պատմության մեջ ամենաշատ դաջվածքներ և մարմնի փոփոխություններ կատարած կինը։ Նա կատարել է 89 մոդիֆիկացիա, իսկ նրա մարմնի 99,98 %-ը ծածկված է թանաքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գիրքը։

36-ամյա ամերիկուհին, որը բանակի նախկին վետերան է, իր մարմինը վերածել է կտավի, որի թեման է «խավարի վերափոխումը գեղեցկության»։

Նրա դաջվածքները տարածվում են ձեռքերի և ոտքերի, գլխամաշկի և չափազանց զգայուն հատվածների վրա, ինչպիսիք են լեզուն, լնդերը, աչքի սպիտակապատյանը և սեռական օրգանները:

Իր առաջին ռեկորդը՝ որպես ամենաշատ դաջվածքներ ունեցող անձ (կին), Էսպերանսը ստացել է Մեքսիկայում, 2023 թ. սեպտեմբերին։

esperance-smiling-full-body.jpg

2017 թվականին դաջվածքների սիրահար Ֆլորիդայի բնակչուհի Շառլոտա Գուտենբերգն էր ճանաչվել մոլորակի ամենաշատ դաջվածքներ ունեցող կինը. նրա մաշկի 98,75 %-ն էր ծածկված թանաքով և բարդ նախշերով։

esperance-in-high-school-smiling.jpg

esperance-smiling-grey-background.jpg

esperance-sticking-tongue-out.jpg

esperance-with-red-background-profile.jpg

Այս խորագրի վերջին նյութերը