Լրահոս

02.05.2009 13:56


Գագիկ Մելիքյանը՝ ՀՅԴ–ի կոալիցիայից դուրս գալու մասին

Գագիկ Մելիքյանը՝ ՀՅԴ–ի կոալիցիայից դուրս գալու մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է հայ-թուրքական բանակցությունների թեմայի շուրջ։ Նա ասել է, որ ապրիլի 22-ին Հայասատանի և Թուրքիայի արտգործնախարարությունների տարածած համատեղ հայտարարությունը և Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը ՀՅԴ-ի համար առիթ էր՝ կոալիցիայից դուրս գալու։

-Ես բացարձակապես հակված չեմ չհավատալու, ո՛չ արտաքին գործերի նախարարի, ո՛չ էլ երկրի նախագահի հայտարարություններին։ Համոզված եմ, որ դրանք իրականությանը լիովին համապատասխանում են։ Բայց այն ենթադրյալ փաստերը, որ առաջ են քաշվում ՀՅԴ-ի կողմից և ընդունվում որպես կոալիցիայից դուրս գալու հիմք, կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե դա իրենք բացատրեն։ Մեր բանակցությունները Թուրքիայի հետ իրականացվելու են առանց նախապայմանների,-հայտարարել է Գագիկ Մելիքյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը