Սերժ Սրապիոնյանը զգուշացնում էր, որ եթե փաշինյանական իշխանությունը մնա, մենք կկորցնենք Արցախը և վտանգի առաջ կկանգնի Հայաստանը (տեսանյութ)
Նախորդ տարի այս օրը մեկնարկեց Երևանի ավագանու ընտրության քարոզարշավը: «Մայր Հայաստանն» ընտրություններին մասնակցում էր ՀՀ անվտանգության, Արցախի և ամբողջական իշխանափոխության ծրագրերով: Մենք կոչ էինք անում հանրությանն ու ընդդիմադիր դաշտին միավորվել, փոխել իշխանությունը Երևանում, ապա՝ Հայաստանում: Ցավոք, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, ոչ բոլորը քաղաքական ու քաղաքացիական հստակ դիրքորոշում ցուցաբերեցին: Արդյունքը եղավ այն, որ մասնակցության շատ ցածր տոկոս գրանցվեց:
Իշխանություններն ամեն ինչ արեցին Ավագանու հսկիչ փաթեթը վերցնելու համար, սակայն տապալվեցին: Հետագայում միայն ստվերային գործարքների ու քաղաքական կոռուպցիայի միջոցով ՔՊԿ-ն պահեց քաղաքապետի աթոռը:
Հ.Գ.: Մենք այսօր հրաժեշտ տվեցինք մեծ մտավորական ու քաղաքացի Սերժ Սրապիոնյանին: Նա այն մտավորականներից էր, ով աներկբա կանգնած էր պայքարի առաջնագծում՝ կոչ անելով ընտրություններն օգտագործել ամբողջական իշխանափոխության և երկիրն այս աղետալի վիճակից դուրս բերելու համար: Նա զգուշացնում էր, որ եթե փաշինյանական իշխանությունը մնա, ապա մենք կկորցնենք Արցախը և վտանգի առաջ կկանգնի Հայաստանը: Ցավոք, այդպես էլ եղավ: Ընտրությունները բոյկոտողները, կամա թե ակամա, օգնեցին Նիկոլ Փաշինյանի ու նրա դրսի տերերի ծրագրերի կյանքի կոչմանը: Մեր բոլորիս պարտքն է տեր կանգնել այն գաղափարներին, որոնց համար պայքարում էր Սրապիոնյանը: Հանգչի՛ր խաղաղությամբ, մեծ Մարդ:
Հ.Գ.-2: Կից ներկայացնում ենք Սերժ Սրապիոնյանի ելույթը նախորդ տարի օգոստոսի 23-ին «Մայր Հայաստանի» հրավիրած հանրահավաքում: