Աշխարհ

24.08.2024 16:29


Բեռլինի կենդանաբանական այգում հսկա պանդան երկվորյակներ է լույս աշխարհ բերել

Բեռլինի կենդանաբանական այգում հսկա պանդան երկվորյակներ է լույս աշխարհ բերել

Հսկա պանդա Մեն Մենը երկվորյակներ է լույս աշխարհ բերել, հայտնել են Բեռլինի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ նրանք առողջ են ծնվել։

Բնական միջավայրում ապրում է 2 հազարից պակաս չափահաս հսկա պանդա, ուստի յուրաքանչյուր ձագ կարևոր ներդրում ունի այս անհետացող կենդանատեսակի պահպանման գործում, գրում է ТАСС-ը։

Ձագերը կշռում են 169 գ և 136 գ, իսկ մարմնի երկարությունը մոտ 14 սմ է: Մենգ Մենգի արհեստական ​​բեղմնավորումն իրականացվել է մարտի 26-ին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը