Աշխարհ

24.08.2024 19:32


Գերմանիայում արգելվել է նիկաբով ավտոմեքենա վարել

Գերմանիայում արգելվել է նիկաբով ավտոմեքենա վարել

Կոբլենցի բարձրագույն վարչական դատարանը վճռել է, որ ավտոմեքենա վարելիս նիկաբ (ավանդական մահմեդական կանանց գլխաշոր, որը ծածկում է դեմքը՝ աչքերի հատվածում նեղ բացվածքով, որպես կանոն, պատրաստվում է սև գույնի կտորից) կրելը վտանգում է ճանապարհային բոլոր մասնակիցների անվտանգությունը, գրում է գերմանական Bild պարբերականը։

Հայցվորը մահմեդական կին էր Ռեյնլանդ-Պֆալցից: Նա համարել է, որ մեքենա վարելիս նիկաբ կրելու արգելքը ոտնահարում է իր կրոնական իրավունքները։ Սակայն կինը ձախողվել է բոլոր այն ատյաններում, որոնց դիմել էր։

Գերմանիայում գործող ընդհանուր կանոններով վարորդներին արգելվում է չճանաչվելու աստիճան դեմքը թաքցնել։ Դատարանը հաստատել է, որ նիկաբի արգելքը «սահմանադրորեն հիմնավորված է» և կոչված է ճանապարհային անվտանգության ապահովմանը։

Բացի դրանից, դատարանը վճռել է, որ գործող սահմանափակումը հայցվորին չի խանգարում դավանել իր հավատքը. նրան առաջարկել են օգտվել ավտոբուսներից և գնացքներից կամ մոտոցիկլետ վարել (դեմքը թաքցնելու արգելքը նշված փոխադրամիջոցների վրա չի տարածվում):

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը