«Մայր Հայաստանն» անցած տարվա օգոստոսից զգուշացնում էր տաքսիստներին. մեր առաջարկները
«Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր համապետական ծրագրով:
Մեր առաջարկների մեջ կային նաև փոքր ու միջին բիզնեսին վերաբերող կետեր, որոնք առնչվում էին նաև տաքսի ծառայություններին և անհատ վարորդներին:
Մենք 2023-ի օգոստոսին զգուշացնում էինք տաքսիստներին, որ մեկ տարի անց սպասվում է հարկային բեռի ավելացում, որը մինչև 2026 թվականն անկանխիկի դեպքում ամեն ուղևորափոխադրումից նախատեսելու է գանձում 4 տոկոսի չափով, կանխիկի դեպքում՝ 5 տոկոսի չափով:
Հիմա բոլորը փաստի առաջ են կանգնել, քանզի դանակը ոսկորին է հասել, այլ կերպ ասած՝ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում սպասվում են թանկացումներ:
«Մայր Հայաստանի» առաջարկները հիմա էլ են արդիական, և տաքսիստների պատրաստակամության դեպքում հիմա էլ է հնարավոր այդ առաջարկները կյանքի կոչել: Հակառակ դեպքում սրանց որ մնա, օդի, շնչելու և արտաշնչելու հարկ էլ կսահմանեն ու բիզնեսի հետևից կընկնեն, ինչպես որ ուզում են ՀՀ քրեական օրենսգիրքը փոխելով դա անել և կալանքի սպառնալիքի տակ դնել գրեթե բոլոր բիզնեսմեններին:
Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերում խաբեց իրեն հավատացողներին: Ներառյալ տաքսիստները, որոնց խոստանում էր արագաչափերի ու տեսախցիկների վերացում, ինչպես նաև հարկային բեռի թեթևացում: Արեց ճիշտ հակառակը:
Հ.Գ.: Կից տեսանյութում ներկայացված է նախորդ տարվա ընտրությունների քարոզարշավից մի հատված: Հանդիպել էի տաքսիստների հետ և ներկայացրել մեր առաջարկները:
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից