Գիտնականները բացահայտել են հնագույն Եվրոպայի ամենամեծ մեգալիթներից մեկի կառուցման առեղծվածը
Դոլմեն Մենգան իսկապես հին աշխարհի հրաշքն է: Մ.թ.ա. 3800-3600 թվականների ընթացքում հողեղեն բլրի վրա կառուցված մեծ խուցը տարածվում է 27,5 մետր, պատերն ու տանիքով շարված են հսկայական քարերով: Այն Հին Եվրոպայի ամենամեծ մեգալիթներից մեկն է, իսկ փականաքարը, որը կշռում է մոտավորապես 150 մետրիկ տոննա, նեոլիթի դարաշրջանում Եվրոպայում երբևէ տեղափոխված ամենամեծ քարերից մեկն է:
Տեղանքը, ըստ երևույթին, օգտագործվել է հուղարկավորությունների նպատակով, և, ըստ տեղեկությունների, ներսում գերեզմանաքարեր են հայտնաբերվել:
Դոլմեն Մենգան բաղկացած է մեծ քարերով երեսապատված խցից և դրանցով պատրաստված ծածկից՝ երեք քարե սյուներով, որոնք տեղակայված են խցի ողջ երկարությամբ՝ տանիքի ծանրությունը պահելու համար։ 32 հսկա քարերի ընդհանուր քաշը կազմում է մոտ 1140 մետրիկ տոննա: Որոշելու համար, թե ինչպես են տեղադրվել այս քարերը և ինչպես է կառուցվել հուշարձանը, հետազոտող Լոզանո Ռոդրիգեսը և նրա գործընկերները մանրամասն վերլուծություն են անցկացրել:
Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։
Ամենամեծ խնդիրներից մեկը, հավանաբար, եղել է մեծ քարերի տեղափոխումը, որը ըստ հետազոտողների, շփման ուժի հստակ ըմբռնում է պահանջել: Փոխադրման ամենապարզ եղանակը, թերևս, եղել են սահնակները, որոնք շարժվել են նախապես տեղադրված փայտամած ուղով. քանի որ քարհանքը շինհրապարակի վերևում է եղել, ինչը նաև արագացման և արգելակման մասին գիտելիքներ է պահանջել:
Գիտնականների դիտարկմամբ, բոլոր քարերը վերաբերում են «փափուկ» նստվածքային ապարներին՝ հիմնականում կրաքարին, որը պահանջում է զգույշ վերաբերմունք` վնասվածքներից խուսափելու համար: Այդուհանդերձ, դրանք տեղադրվել են միլիմետրի ճշգրտությամբ։
Մենգայում 200 տարվա հետազոտությունների ընթացքում առաջին անգամ նկատվել է այս առանձնահատկությունը՝ քարերի հիմքերը խորը իջվածքներ են, որոնք մանրակրկիտ տեղադրում են պահանջում։
Նման խորը հիմքը կարող էր վերացնել նաև տանիքի քարերը բարձրացնելու անհրաժեշտությունը: Քարե սյուները դրված են նույն ձևով՝ խորը հիմքով։ Պատերի համար նախատեսված քարերը դասավորված են այնպես, որ դրանց գագաթները մի փոքր թեքված են դեպի ներս, ինչի արդյունքում խուցը սեղանակերպ է, վերևում ավելի նեղ, քան ներքևում:
Հետազոտողները կարծում են, որ սա հանճարեղ քայլ է, որը թույլ է տալիս պատվանդանի համար օգտագործել ավելի փոքր չափսի քարեր, քան կպահանջվեր ավելի լայն տանիքի համար:
«Երկրաբանության, ֆիզիկայի, երկրաչափության և աստղագիտության ոլորտներում առաջադեմ գիտելիքների համադրումը ցույց է տալիս, որ Մենգան ոչ միայն վաղ ճարտարագիտական մտքի ձեռքբերում է, այլև նշանակալի քայլ գիտության զարգացման մեջ, որն արտացոլելում է առաջադեմ գիտելիքների կուտակում։ Մենգան ավելի քան հազար տարվա վաղեմություն ունեցող հսկայական հուշարձան ստեղծելու հաջող փորձ է»,-նշել են գիտնականները։

Աղբյուրը՝ news.am