Իշխանափոխությունը նախ պետք է մարդկանց ուղեղներում կատարվի, հետո նոր դա նյութականանս, իսկ դրա համար պետք է կառուցել ընդունելի այլընտրանք
Դավադրության շնորհիվ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած անձն, ու իր շրջապատը, կորցրել են նորություններ «սարքելու», և հանրության ուշադրության կենտրոնում գտնվելու ունակությունը։
Եթե դա չի ստացվում, ապա վերջնահաշվարկով իրենց կառավարման արդյունքը մնում է Արցախի ու երկրի տարածքների կորուստը, հազարավոր զոհերն, անհամար փախստականներն ու մեր ազգային արժանապատվության կորուստը։
Դոլմա փաթաթելը, հեծանիվ քշելը, Սևանում թոփլես լողանալն արդեն ծաղրի առարկա դառնալ է նշանակում։ Դա հանրային դիսկուրսի ձևարում չէ։ Թեկուզ հայհոյանքներ ստանալու շնորհիվ ուշադրության կենտրոնում գտնվելը արդյունավետ կարող է լինել, եթե կա նաև հակառակ կարծիք ունեցող հատվածը, որը կպաշտպանի իրենց։ Դա արդեն չկա։ Իրենց ինտելեկտուալ դատարկությունը նման եղանակով ծածկելը փրփուրներից կախվել է նշանակում։
Մի կողմ դնենք իրենց ակցիաների հակաէսթեթիկան կողմն, այս առումով կա հանրության հատված, որի համար դա հարազատ միջավայր է։
Քաղաքական տարածությունը բացարձակապես դատարկ է, ինչը վարչախմբի գոյության ամենավերջին ու միակ ռեսուրսն է։
Իշխանափոխությունը նախ պետք է մարդկանց ուղեղներում կատարվի, հետո նոր դա նյութականանս, իսկ դրա համար պետք է կառուցել ընդունելի այլընտրանք։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից