Պերուում 3800-ամյա ջրի պաշտամունքի հնագույն ապացույցներ են հայտնաբերվել
Հյուսիսարևմտյան Պերուի նախաինկյան տարածաշրջանում ջրի պաշտամունքը հասկանալի է՝ հաշվի առնելով տարածքում բարձրլեռնային անապատի առկայությունը, ինչը նշանակում է, որ լեռներից իջնող ջուրը կյանքի կենսական աղբյուր է եղել, գրում է Popular Mechanics-ը:
Կյանքի այս աղբյուրից կախվածությունը բավական էր մոտ 3800 տարի առաջ նման պաշտամունքի ստեղծման համար։ Եվ հիմա հնագետները մի փոքր ավելին գիտեն այդ ժամանակի մասին՝ տաճարում ջրի պաշտամունքի հետ կապված չորս կմախքի՝ երկու երեխայի, դեռահասի և մեծահասակի հայտնաբերման շնորհիվ:
Պերուի Քուենետո հնագիտական վայրում գտնվող տաճարում հայտնաբերված մարմիններից յուրաքանչյուրը դրված էր կողքի վրա՝ դեմքով դեպի լեռները, ասվում է Տրուխիլոյի ազգային համալսարանի հայտարարության մեջ: Տաճարը հայտնի է ջրի պաշտամունքի հետ իր կապով, և այն փաստը, որ նրանք մահացածների մարմինները տեղադրել են իրենց հիմնական ջրի աղբյուրին խոնարհումի ձևով, ավելի համոզիչ է դարձնում այն գաղափարը, որ նրանք կարծում էին, որ այն սնունդը, որ ստանում են հին բարի ջրից, միայն ֆիզիկական չէ:
Թաղման վայրում հուղարկավորման առարկաներ են հայտնաբերվել քարե կախազարդերի և խխունջների խեցիների տեսքով, որոնք նախկինում զուգորդված են եղել այս խմբի հետ։
Պերուի Վիրու հովտում գտնվող տաճարը, հավանաբար, կառուցվել է մ.թ․ա․ 1800-900 թվականների միջև՝ վաղնջական ժամանակներում, որոնք նախորդել են ինկերի հզոր կայսրությանը։ Այս տարածաշրջանում ապրող մարդիկ հայտնի են նրանով, որ նպաստել են մեծ շենքերի կառուցման մոլուցքի առաջացմանը, ներառյալ տարածքի ամենահին բուրգերից մի քանիսը: Դրանց կառուցման մեջ օգտագործվել է նաև խեցեղեն։ Տաճարը, մասնավորապես, կառուցվել է գետաքարերով և կոր անկյուններով կավով ծեփված պատերով։
Վիրու հովիտը հայտնի է տարածաշրջանի հնագույն քաղաքակրթությունների հնագիտական վկայությունների հարստությամբ, սակայն նման գտածոյի հայտնաբերումը, որը թվագրվում է ավելի քան 3800-ամյա վաղեմությամբ (հետազոտողների թիմը պդում է, որ այս պեղումներն ընդգրկել են հնագիտական հսկայական օբյեկտի ընդհանուր մակերեսի միայն 1 տոկոսը) ընդլայնում է գիտելիքների բազան այն ժամանակների մասին, երբ այստեղ հնագիտական պեղումներ են իրականացվել: Նախկինի պես համեմատաբար քիչ տեղեկություններ կան հուղարկավորման վայրերի մասին, որոնցից կարելի է օգուտ քաղել:

Աղբյուրը՝ news.am