Աշխարհ

26.08.2024 12:50


ԱՄՆ-ը «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Վրաստանում. ՌԴ ԱՀԾ

ԱՄՆ-ը «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Վրաստանում. ՌԴ ԱՀԾ

Ամերիկացիները չափազանց դժգոհ են հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վրաստանում իրավիճակի զարգացումից և երկրում «գունավոր հեղափոխություն» են պատրաստում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։

«Ամերիկացիները «գունավոր հեղափոխություն» են պատրաստում Վրաստանում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը հայտնում է, որ, ըստ ստացվող տեղեկությունների, Սպիտակ տունը չափազանց դժգոհ է Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին տիրող իրավիճակի զարգացումից»,-ասված է հաղորդագրությունում։

«Դրա համար վրացական արևմտամետ հասարակական կազմակերպությունները մեծ թվով նորակոչիկներ են հավաքագրում՝ քվեարկության ընթացքը ուշադիր հետևելու համար: Նրանց հանձնարարված է բացահայտել և գրանցել «անխուսափելի փաստերը»,-հայտնել է ԱՀԾ-ն:

Գերատեսչության տվյալներով՝ «Թբիլիսիի Մայդանում» նախատեսվում է հրապարակել քվեարկության ժամանակ «կեղծիքի ապացույցներ», հայտարարել ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին և պահանջել իշխանափոխություն։ Իրավապահ մարմիններին կհրահրեն բռնի ուժով ճնշելու բողոքի ցույցերը։

Միևնույն ժամանակ, ամերիկացիները նախապես նախապատրաստում են այն արձագանքը որը պետք է լինի իշխանությունների կողմից «քաղաքացիական բնակչության» նկատմամբ ուժի «չափից դուրս», «անխիղճ» քաղաքական և տնտեսական պատասխանի դեպքում»,-հայտնել է ՌԴ ԱՀԾ-ն:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը