Լրահոս

02.05.2009 14:20


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

           Ս. թ. մայիսի 3-5-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրավերով կայցելի  Վաշինգտոն:

            Նախատեսվում են նախարար Նալբանդյանի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ԱՄՆ գործադիր և օրենսդիր իշխանությունների  բարձրաստիճան պաշտոնյանների հետ:

            Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաև կհանդիպի Ամերիկահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը