Լրահոս

26.08.2024 17:25


Հերթական ողբերգական դեպքը՝ նոր կառուցվող շենքում․ 28-ամյա աշխատակիցը բարձրությունից ընկել է և տեղում մահացել

Հերթական ողբերգական դեպքը՝ նոր կառուցվող շենքում․ 28-ամյա աշխատակիցը բարձրությունից ընկել է և տեղում մահացել

Այսօր՝ օգոստոսի 26-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել էլիտար շենքեր կառուցող շինհրապարակում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովունի գյուղի 6-րդ փողոցում կառուցվող էլիտար շենքերից մեկի մոտ տղամարդու դի կա։

Պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, նշված շենքի շինհրապարակում աշխատանքներ կատարող Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սարմեն Հ․-ն պատի վրա ամրացված ինքնաշեն կռունկից՝ բարձրությունից ընկել է և տեղում մահացել։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Այս խորագրի վերջին նյութերը