Աշխարհ

27.08.2024 12:43


Ցուկերբերգը խոստովանել է, որ Սպիտակ տան ճնշման տակ գրաքննություն է արել սոցցանցերում

Ցուկերբերգը խոստովանել է, որ Սպիտակ տան ճնշման տակ գրաքննություն է արել սոցցանցերում

Meta–ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը Սպիտակ տան ճնշումների պատճառով Facebook–ում գրաքննության է ենթարկել covid-19–ի հետ կապված բովանդակությունը։ Այս մասին նա հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեին ուղղված նամակում, որը հրապարակել է սոցցանցի իր էջում։

«2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում Սպիտակ տունը, մի քանի ամիս շարունակ բազմիցս ճնշում են գործադրել մեր թիմերի վրա։ Պահանջել են գրաքննության ենթարկել covid-19–ի հետ կապված որոշակի կոնտենտ, ներառյալ հումորն ու երգիծանքը ու մեծ դժգոհություն են հայտնել մեր թիմերից, երբ մենք չէինք համաձայնում»,–վստահեցրել է Ցուկերբերգը։
Նա ընդգծել է, որ բովանդակությունը հեռացնելու որոշումն այնուամենայնիվ Meta–ն է կայացրել։ Ընկերության ղեկավարը նշել է, որ կառավարության ճնշումը սխալ էր ու ինքը ցավում է, որ այդ հարցում ավելի անկեղծ չեն եղել։
«Ես նաև կարծում եմ, որ մենք որոշակի ընտրություն ենք արել, որը հիմա չէինք անի։ Վստահ եմ, որ մենք չպետք է փոխզիջման գնանք մեր բովանդակության ստանդարտների հետ` որևէ վարչակազմի ճնշման պատճառով»,–գրել է Meta–ի ղեկավարը` խոստովանելով հետագայում պատասխան տալ նման փորձերին։
Մինչ այդ X–ի սեփականատեր Իլոն Մասկը, մեկնաբանելով Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը, հայտարարել էր, որ Ցուկերբերգը, ի տարբերություն Դուրովի, համագործակցել է իշխանությունների հետ, ուստի նրան ձերբակալման վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ X-ի (Twitter) փաստաթղթերի արտահոսքը ցույց է տվել, որ 2020-ին բյուրոն միլիոնավոր դոլարներ է վճարել սոցիալական ցանցին և ճնշում գործադրել դրա վրա` Ջո Բայդենի որդու` Հանթեր Բայդենի մասին տեղեկատվության պատմության պատճառով: Վերջերս հարթակում հայտնվեց 640 էջանոց զեկույց ԱՄՆ նախագահի որդու նոութբուքի մասին։

Դրանք կապված են եղել թմրանյութերի շրջանառության և մարմնավաճառության հետ։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը