Աշխարհ

27.08.2024 18:05


Գորիլաները սմարթֆոններից կախվածություն են ձեռք բերել

Գորիլաները սմարթֆոններից կախվածություն են ձեռք բերել

Կենդանաբանական այգու պահապաններն այժմ նոր խնդիր ունեն իրենց գորիլաների համար՝ սահմանափակել սմարթֆոններով զբաղվելու նրանց ժամանակը:

Հյուսիսային Ամերիկայի կենդանաբանական այգիները վերջին տարիներին սկսել են փորձել զսպել կենդանիների մոլուցքը սմարթֆոնների նկատմամբ, քանի որ ավելի շատ այցելուներ են սկսում կենդանիների պատկերներ և տեսանյութեր ցուցադրել էկրաններին ապակե պատերի միջով, գրում է Wall Street Journal-ը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում խոշոր քաղաքների կենդանաբանական այգիներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ գորիլաները հաճախ հրճվում են՝ տեսնելով իրենց պատկերները սմարթֆոնների էկրաններին և տարված կամ նույնիսկ «կախվածություն» են ձեքռ բերում գաջեթներից, գրում է nud-science-ը։

Օրինակ՝ անցյալ տարի Տորոնտոյում կենդանաբանական այգու աշխատակիցները սկսեցին ցուցանակներ տեղադրել՝ հորդորելով այցելուներին չցուցադրել իրենց սմարթֆոնի էկրանը կենդանիներին, որոնք հաճախ այնքան են գերվում նրանցով, որ սկսում են փոխել իրենց վարքը, քանի որ կապիկները հակված են ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել սմարթֆոնների էկրանների առաջ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը