Սոչիում կայացել է «Նոր Ալիք 2024» մրցույթի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)
Սոչիում կայացել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը։
Գլխավոր մրցանակին արժանացավ Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։
Անահիտը հայտարարեց, որ մանկուց երազել է հայտնվել «Նոր ալիքի» բեմում և միշտ իրեն հաղթող է պատկերացրել: Նա հավելեց, որ ամենակարևորը չհանձնվելն է և միշտ առաջ գնալը ՝ դեպի հաղթանակ:
27–ամյա երգչուհին ծնվել է Երևանում, ավարտել է Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցը և կրթություն ստացել ժողովրդական երգեցողության բաժնում։
Երգչուհու ստեղծագործական կյանքում շրջադարձային է եղել 2017 թվականը, երբ նա մասնակցել է «Հայաստանի ձայնը» հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանին։ Երիտասարդ երգչուհին ելույթ է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի թիմում և ընդգրկվել մրցույթի լավագույն վոկալիստների տասնյակում։
2024 թվականի սկզբին երգչուհին ներկայացրել է իր «Ուրիշ աշխարհ» ստեղծագործությունը և տեսահոլովակը։