Լոնդոնում աճուրդի են հանվել Սալվադոր Դալիի՝ ավտոտնակում հայտնաբերված վիմատպությունները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի (1904-1989 թթ.) վիմատպությունները, որոնք մոտ կես դար պահվել են Լոնդոնի կենտրոնի ավտոտնակներից մեկում, աճուրդի են հանվել Մեծ Բրիտանիայի Hansons աճուրդային տանը։ Ինչպես հաղորդում է The Times-ը, խոսքը հին հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի «Սիրո գիտություն» պոեմի համար նկարազարդումների շարքի մասին է։
Այդ վիմատպությունները, որոնք պատկերում են հին հունական առասպելների հերոսների, Դալին ստեղծել է 1970-ական թվականներին։ Դրանք աճուրդով կվաճառվեն սեպտեմբերի 30-ին։
Hansons-ի փոխտնօրեն Քրիս Քերքեմը հայտնել է, որ այդ գործերը պատահաբար է հայտնաբերել իր հաճախորդներից մեկի տուն այցելության ժամանակ:
«Երբեք չգիտես, թե ինչ կհայտնաբերես սովորական տնային այցի ժամանակ: 1970-ականներին գնորդը համեստ 500 ֆունտ ստեռլինգ է վճարել առանց շրջանակների վիմատպությունների համար Լոնդոնի կենտրոնական պատկերասրահում փակ վաճառքի ժամանակ: Նա դրանք գնել է, որպեսզի շրջանակներում դնի Բերքլի Սքվերի իր տանը, բայց գործն այդպես էլ դրան չի հասել: Ուստի դրոշմանկարները հայտնվել են նրա ավտոտնակում։ Դրանք կրկին հայտնաբերվել են, երբ նա հիմնավոր մաքրություն է սկսել: Նա ցանկանում է թոշակի անցնել և տեղափոխվել արտասահման, այնպես որ, նրա վիմատպությունները վերջապես կհայտնվեն աճուրդում»,-նշել է Քերքեմը։

Աղբյուրը՝ tert.am