Գագիկ Մելիքյան. «Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ընդդիմադիր ուժի հետ»
Մայիսի 1-ին Մատենադարանի հարակից տարածքում Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերություններում պատրաստ են աջակցել իշխանություններին, բացի մեկ կետից՝ հայ և թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծումից։ ՀԱԿ-ին անդամակցող Դավիթ Շահնազարյանն էլ «7 օր»-ի թղթակցին ասել էր, թե իրենց աղբյուրը հավաստի է, որ այդ չորս կետերը ներառված են «ճանապարհային քարտեզում»։
Դուք պատրա՞ստ եք համագործակցել Հայ Ազգային Կոնգրեսի հետ իրենց առաջարկած երեք կետերի շուրջ, հարցին Գագիկ Մելիքյանը պատասխանել է.
-Ցանկացած քաղաքական ուժ՝ հատկապես ընդդիմադիր, մինչև հիմա ինչ հայտարարություն էլ որ արել է, միշտ էլ նշել է, որ իր աղբյուրը հավաստի է։ Բայց մենք այդպես էլ երբեք այդ հավաստի աղբյուրների ականատեսը չեղանք։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ցանկացած քաղաքական ուժի հետ, և դրա ապացույցն է նաև ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալու փուլում մեր կողմից առաջարկը, որպեսզի նրանք ԱԺ-ում չթողնեն հանձնաժողովների նախագահների «պոստերը»։