Աշխարհ

29.08.2024 09:01


Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ազատ է արձակվել կալանքից (տեսանյութ)

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ազատ է արձակվել կալանքից (տեսանյութ)

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Գործարարը դատարանում անցկացրել է ավելի քան 8 ժամ, որից հետո Փարիզի դատախազությունը հայտարարել է նրան գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորության մասին:

Ավելի ուշ դատարանի շենքից դուրս է եկել ավտոշարասյունը, սակայն, ինչպես պարզվել է որոշ ժամանակ անց, Telegram-ի հիմնադիրն այնտեղ չի եղել։

«Դուրովը շենքը լքեց դրանից մեկ ժամ անց, բայց ոչ կենտրոնական ելքի միջոցով, որտեղ հավաքվել էին լրագրողները, այլ կողային դարպասով։ Այնտեղ նրան սպասում էր մասնավոր միկրոավտոբուս, անվտանգության աշխատակից և, հավանաբար, փաստաբանը»,–տեղից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Գործարարը բեյսբոլի գլխարկով և արևային ակնոցով է եղել։ Նա ոչինչ չի մեկնաբանել և արագ նստել է միկրոավտոբուսը, որը հեռացել է դատարանի տարածքից։

Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24-ին։ Փարիզի դատախազությունն ավելի ուշ հայտնել է, որ նա կալանավորվել է հուլիսի 8-ին «անունը չհրապարակված անձի նկատմամբ» հարուցված գործի շրջանակներում՝ կապված 12 հանցագործություն կատարելու կասկածանքի հետ:

Մասնավորապես, Ֆրանսիայի իշխանությունները հետաքննում են Դուրովի մասնակցությունը համացանցում անօրինական գործունեության մասին տվյալներ թաքցնելու մասով․ բացի այդ, Փարիզում կարծում են, որ նա, իբր կարող է «մասնակից» լինել այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են մանկական պոռնոգրաֆիայի տարածումը և թմրանյութերի վաճառքը: Նա նաև կասկածվում է մեսենջերին օրինական պահանջներ ներկայացրած իշխանությունների հետ չհամագործակցելու մեջ:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը