Փաշինյանի նստավայրի շենքի ջեռուցման ջրագծերի համակարգը փոխելու համար հատկացվեց 4,4 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 4,4 մլն դրամ հատկացնել Փաշինյանի աշխատակազմի վարչական շենքի (Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) ջերմամատակարարման մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և կաթսայատան վերազինման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության ֆինանսավորումն ապահովելու նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ շենքի ջեռուցման ջրագծերի համակարգը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում և ենթակա է փոխարինման:
Ի կատարումն նշված հանձնարարականի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «ԱՐԽԻ ԹՈՒԼՍ» ՍՊԸ-ի միջև օգոստոսի 5-ին կնքվել է շենքի ջերմամատակարարման մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և կաթսայատան վերազինման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության մատուցման պետական գնման պայմանագիրը 4,4 մլն դրամ ընդհանուր արժեքով: