Աշխարհ

29.08.2024 17:23


ԱՄՆ-ում անհանգստացած են, որ Ադրբեջանն Իրանի կողմից կիբերհարձակման է ենթարկվում

ԱՄՆ-ում անհանգստացած են, որ Ադրբեջանն Իրանի կողմից կիբերհարձակման է ենթարկվում

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն, Պենտագոնը և Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը (CISA) համատեղ հայտարարություն են տարածել՝ զգուշացնելով Իրանի կառավարության կողմից Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ կիբերհարձակումների մասին։

«Իրանի կառավարությունը համակարգում է շորթող խմբերի, որոնք ուղղված են Միացյալ Նահանգների, Իսրայելի, Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների կազմակերպություններին դեմ»,-ասվում է ԱՄՆ դաշնային գործակալությունների այսօրվա հայտարարության մեջ:

Ըստ այդ կառույցների՝ օգոստոսին հարձակվողները շարունակել են գրոհել հիմնական ոլորտները՝ կրթություն, ֆինանսներ, առողջապահություն, պաշտպանություն և պետական ​​կառույցներ:

«Այս գործողություններն ուղղակիորեն կապված են Իրանի կառավարության հետ փոխկապակցված հաքերների հետ և, ըստ գործակալությունների, ներառված են Իսրայելի և Ադրբեջանի կազմակերպություններից «զգայուն տեխնիկական տվյալներ» գողանալու ավելի լայն արշավի մեջ»,-նշված է այդ հայտարարության մեջ:

Հաքերները համագործակցել են NoEscape, Ransomhouse և AlphV փրկագին ծրագրերի դուստր ձեռնարկությունների հետ՝ ի վերջո ստանալով փրկագնի տոկոսը: ՀԴԲ-ի տվյալներով՝ իրանական խմբավորումը չի սահմանափակվում միայն մուտքի վաճառքով։ Որոշ դեպքերում հարձակվողներն աշխատել են փրկագին ծրագրերի խմբավորումների հետ՝ օգնելու փակել զոհերի ցանցերը և մշակել փրկագին հավաքելու ռազմավարություն:

Որպես կանոն, ըստ ամերիկացիների, հարձակվողները խնամքով թաքցնում են իրենց կապն Իրանի կառավարության հետ և դիտավորյալ չեն բացահայտում իրենց իսկական ծագումը։

Ամերիկացիները հիշեցնում են, որ վերջերս համացանցի անվտանգության ոլորտում մասնագիտացած հեղինակավոր NSFOCUS ընկերությունը հայտնել էր Ադրբեջանի և Իսրայելի դիվանագետների վրա մի շարք կիբերհարձակումների մասին։ Ընկերությունը հայտնել է, որ հաքերների անհայտ խումբը ֆիշինգ նամակներ է ուղարկել դիվանագետներին՝ փորձելով մուտք գործել գաղտնի փաստաթղթեր: Այս հարձակումներն առաջին անգամ գրանցվել են 2024 թվականի հուլիսի 1-ին և դեռ շարունակվում են։

Ի դեպ հիշեցնենք, որ Ադրբեջանի և Իսրայելի կապերը տարբեր ոլորտներում այն աստիճանի են խորացել, որ այն արդեն սկսել է անհանգստացնել ոչ միայն Իրանին:

Իր հերթին Ադրբեջանը վարելով բալանսավորված քաղաքականություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ մի հարցում ունի խիստ ընդգծված դիրքորոշում, և դա Իրայելի հանդեպ վերաբերմունքն է, որտեղ Բաքուն անվերապահ աջակցում է հրեական պետության գրեթե բոլոր քայլերը:

Ադրբեջանը հույս ունի, որ իր այս դիրքորոշմամբ նա անուղղակի կկարողանա մեսիջ ուղարկել արևմտյան կենտրոններին, որ Բաքուն արևմտյան ուղղությունն ավելի գերակա է համարում, քան ռուսական ուղղությունը:

Պետք է նշել, որ Բաքվին մինչ այս պահը դա հաջողվել է համոզել, քանզի Արևմուտքից, բացի ձևական քննադատություներից, որևէ լուրջ վտանգավոր մեսիջ չի ստացել և, դեռ հակառակը:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը