88-ամյա իտալուհին մոլորվել է, 4 օր անցկացրել անտառում և ողջ է մնացել
88-ամյա Ջուզեպինա Բարդելլին Իտալիայի հյուսիսում մոլորվել է անտառում, 4 օր 4 գիշեր թափառել այնտեղ ու ողջ է մնացել, հայտնում է CBS News-ը։
Ըստ Ջուզեպպինայի ընտանիքի անդամների՝ նրան հաջողվել է գոյատևել երիտասարդության տարիներին ձեռք բերած ողջ մնալու հմտությունների շնորհիվ։
Բարդելլին և նրա կրտսեր որդին օգոստոսի 21-ին սունկ էին հավաքում իրեն լավ ծանոթ լեռնային տարածքում՝ Վարեզեի մերձակայքում, Պիեմոնտ շրջանում: Նա բաժանվեց որդուց՝ նախընտրելով մնալ ավելի ցածր տեղանքում, իսկ որդին բարձրացել է վերևի հատվածներ՝ սունկ հավաքելու:
Գլխապտույտի նոպայից հետո տարեց կինը ապակողմնորոշվել է և ընկել ձարխոտերի մեջ, որտեղ մնացել է մինչև օգոստոսի 25-ը, մինչև փրկարարները լսել են նրա օգնության աղաղակները:
Ռոբերտո Կրունյոլան՝ Բարդելիի ավագ որդին, ասում է, որ իր մայրը երիտասարդ տարիներին լեռնագնաց է եղել, և հենց դա է նրան փրկել: Ըստ Բարդելիի՝ անտառում այս ամբողջ 4 օրն ինքն իր համար ձարխոտերից մահճակալ է սարքել և ջրազրկումից խուսափելու համար ջուր է խմել ջրափոսերից։

Աղբյուրը՝ news.am