Հայ - թուրքական հարաբերությունները 20-րդ դարի սկզբին
Նախաբան
Ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների համատեղ հայտարարությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՝ բուռն արձագանքներ առաջացրեց Հայաստանի հասարակության մեջ և Սփյուռքում: Այս առումով, կարծում ենք, ուսանելի կլինի կրկին պատմական հայացք գցել 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած այդ հարաբերությունների վրա, որպեսզի չկրկնվեն նախկին սխալները, քանզի, ինչպես նշում էր Սենեկան. «նախկին սերունդները թողնում են մեզ ոչ թե պատրաստի հարցերի լուծումներ, այլ հենց այդ հարցերը»:
1. Հայ - թուրքական հարաբերությունները 1908 - 1914 թթ'կարճ քրոնիկոն
1908 թվականին, ուղիղ 101 տարի առաջ, Օսմանյան կայսրությունում Աբդուլ Համիդի ռեժիմը տապալվեց, և իշխանության եկան երիտթուրքերը: 1910-11 թթ. երիտթուրքերը պաշտոնապես հրաժարվեցին պանօսմանիզմից և ընդունեցին պանթուրքիզմը՝ որպես կայսրության պետական գաղափարախոսության: 1910 թ. Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Սալոնիկում կայացած երիտթուրքերի՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցության համագումարի որոշումները բախտորոշ եղան ոչ թուրք ժողովուրդների և հատկապես հայերի համար: Ահա, թե ինչ էր մասնավորապես նշում երիտթուրքերի գլխավոր գաղափարախոսներից դոկտոր Նազըմը. «Հայերը վտանգավոր են ինչպես թարախապալարը... Եթե այն ժամանակին չվիրահատվի, ապա անպայման կհանգեցնի մեր մահվան: Անհրաժեշտ է գործել արագ: Եթե բավարարվենք մասնակի կոտորածներով, ինչպես եղավ 1909 թ. Ադանայում, ապա դա օգուտի փոխարեն վնասներ կբերի, քանի որ վտանգ կստեղծենք արթնացնելու այն տարրերին, որոնց նույնպես մտադիր ենք վերացնել մեր ճանապարհին՝ արաբներին ու քրդերին: Հայ տարրը պետք է հիմքից արմատախիլ անել, որպեսզի ոչ մի հայ չմնա մեր հողում և մոռացվի բուն այդ անունը ...»:
Հայերը, բնականաբար, զգում էին թուրքական այս վտանգը, սակայն մեր ժողովրդի հիմնական հույսը ռուսներն էին դարձել:
1912-13 թթ.-ին տեղի ունեցան երկու բալկանյան պատերազմներ և, օգտվելով այս առիթից, կաթողիկոս Գևորգ 5-ը խնդրանքով հանդես եկավ Ռուսաստանին'Հայկական հարցի լուծման համար: Նույն խնդրանքով, սակայն ուղղված Ֆրանսիային և Անգլիային, հանդես եկավ Եգիպտոսից Նուբար-փաշան:
1914 թ. հունվարի 26-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց համաձայնագիր՝ ըստ որի Թուրքիան պարտավորվում էր անցկացնել բարեփոխումներ Արևմտյան Հայաստանում: Բնականաբար՝ ոչ մի բարեփոխում էլ չիրականացվեց:
Ինչպիսի՞ն էր արևմտահայության մեջ տիրող մթնոլորտը 1-ին համաշխարհային պատերազմից առաջ
Այսօր տեսակետներ են հնչում, թե իբր, եթե հայերը ռուսական կողմնորոշում չունենային, եթե դաշնակցականները չհրահրեին թուրքերին, ապա կոտորածները հնարավոր է, որ չլինեին կամ մինիմիզացվեին: Սրանք միամիտ և պարզունակ պատկերացումներ են: Բովանդակ արևմտահայության մեջ օր օրի զգացվում էր թուրքական վտանգը՝ անկախ հայերի կողմնորոշումներից: Ի դեպ, միակ քաղաքական ուժը, որ 1914 թ. հուլիսյան իր համագումարում «չեզոք» դիրքորոշում որդեգրեց սպասվելիք ռուս-թուրքական պատերազմում՝ դա դաշնակցությունն էր: Սակայն փորձը ցույց տվեց, որ դա էլ չփրկեց արևմտահայությանը:
Եզրակացություններ
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ պետք էր ոչ թե պասիվ կողմնորոշումներով ապրել, կամ էլ թուրքերի հետ սիրախաղեր անցկացնել, այլ պետք էր պատրաստել ժողովրդին համազգային ապստամբությանը: Այսինքն, պետք էր գնալ այն ճանապարհով, որով գնացին բոլոր բալկանյան ժողովուրդները: Առանց սեփական ուժերին ապավինելու, դրսում հովանավոր փնտրելով՝ ոչ մի հարց չէր կարող լուծվել: Ցավոք, այդ պատմական առաքելությունը կատարող ուժը հայության մեջ չառաջացավ, և դրա գլխավոր պատճառը արևմտահայության ճնշող մեծամասնության մոտ առկա կղերա-պահպանողական մտածողությունն էր: Կղերա-պահպանողական արժեքներով ապրող հայ մարդն ունակ չէր պայքարի դուրս գալու: Այդ տիպի հայը կարող էր կամ «թախտին նստած» ապավինել ռուսներին, անգլիացիներին, ֆրանսիացիներին, փորձելով այս ձևով ազատվել թուրքական լծից, կամ էլ որդեգրել «քիրվայական» կողմնորոշումը՝ փորձելով ցույց տալ թուրքերին իրենց հնազանդությունը, որպեսզի վերջիններս չկոտորեն իրենց: Ահա 1915 թ. արևմտահայության մեջ տիրող մթնոլորտը:
2. Հայ-թուրքական հարաբերությունները 1914-1917 թ. փետրվար
1914 թ. օգոստոսին սկսվեց 1-ին համաշխարհային պատերազմը: Թուրքերը չեղյալ հայտարարեցին հունվարի 26-ի համաձայնագիրը, և նույն թվականի հոկտեմբերին սկսվեց ռուս - թուրքական պատերազմը:
Ինչպես վերևում նշեցինք՝ արևմտահայերի հուսը ռուսներն էին, սակայն վերջիններս նպատակ չունեին ազատագրել Արևմտյան Հայաստանը հայերի համար: 1915թ. ռուսական զորքերի գլխավոր հրամանատար Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաեվիչը Թիֆլիսում հայտարարեց. «Ռուսաստանում չկան ո՛չ հայկական, ո՛չ էլ յակուտական հարցեր, այլ կա միայն մեկ՝ ռուսական հարց»: Ռուսների համար Արևմտյան Հայաստանը պետք է լիներ մի տարածք, որտեղ հետագայում պետք է վերաբնակեցվեին Կուբանի և Դոնի կազակները: Այդ իմաստով՝ հայկական կոտորածները շահավետ էին ոչ միայն թուրքերին, այլ անուղղակիորեն նաև ռուսներին: Այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ ըստ 1916 թ. Անտանտայի երկրների կողմից կնքված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրի, «քառյակ» երկրների պարտությունից հետո՝ արևմտահայկական վիլայեթները պետք է միավորվեին Ռուսական կայսրությանը:
Եզրակացություններ
Առաջին. Թուրքերի հետ «լեզու գտնելու» որևէ հնարավորություն չկար, որովհետև վերջիններիս նպատակը ոչ միայն արևմտահայության, այլև արևելահայության ոչնչացումն էր և ողջ անդրկովկասին և, մասնավորապես, Բաքվի նավթին տիրանալը: Թուրքերի հետագա գործողությունները դա ցույց տվեցին:
Երկրորդ. Արևմտահայությունը, բացառությամբ մանր-մունր հայդուկական, ֆիդայական ջոկատների, չապավինեց սեփական ուժերին, չդարձավ ապստամբ ազգ, այլ հույսը դրեց միայն ռուսների վրա՝ վերջիններիս փնտրելով մեջ ոչ թե դաշնակցի, այլ հովանավորի:
Երրորդ. Բովանդակ արևմտահայության մեջ չառաջացավ այնպիսի մի քաղաքական ուժ, որը և՛ ոտքի կարող էր հանել ժողովրդին, և՛ լեգիտիմ կլիներ Ռուսաստանի համար: Նշենք, որ օրինակ Դաշնակցությունը Թագավորական Ռուսաստանի համար ոչ լեգիտիմ կառույց էր: Ռուսները, պայքարելով իրենց ներքին ռուս-հեղափոխականների՝ էսեռների դեմ (эсеры-социалисты-революционеры), չէին կարող դրական վերաբերվել հայ-հեղափոխականների հանդեպ:
Չորրորդ. Երրորդ ուժին կամ ուժերին ապավինելը, միաժամանակ հրաժարվելով սեփական ուժերի վրա հենվելուց, ինքնախաբեություն է: Դրսում պետք էր ման գալ
ոչ թե հովանավորներ, այլ դաշնակիցներ: Իսկ դաշնակից կարող է ունենալ այն ժողովուրդը, որը պատրաստ է սեփական ուժերով պայքարելուն: Պայքարող ազգերին հարգում ու օգնում են, իսկ «թախտին նստած ու իրենց բախտին սպասող» ազգերին ոչ թե օգնում, այլ լավագույն դեպքում խղճում են, իսկ վատագույն դեպքում՝ կոտորում: Այդպիսին է մարդկության և բնության դաժան օրենքը:
1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում իշխանության եկան ռուս լիբերալներն ու սոցիալիստները: Այս փոփոխությունները դրականորեն ազդեցին հայության վրա: Ռուս հեղափոխականները այլևս չէին դիտում Դաշնակցությանը որպես թշնամի, մանավանդ, որ վերջիններս թե՛ Արևմտյան, և թե՛ Արևելյան Հայաստանի ճակատագրերը կապում էին նոր Ռուսաստանի հետ:
Ռուսաստանի ժամանակավոր կառավարության որոշմամբ՝ Արևմտյան Հայաստանում իրականացվեցին մի շարք բարեփոխումներ: Կազմվեց երեք շրջան՝ Վանի, Էրզրումի և Խնուսի: Այս բարեփոխումների արդյունքում ավելի քան 150 հազար հայ փախստականներ վերադարձան իրենց հայրենի տները:
1917թ. Ամռանը՝ հայկական կազմակերպությունները ժամանակավոր կառավարությունից խնդրեցին ռուսական բանակում ծառայող հայ զինվորներից և սպաներից կազմակերպել հայկական զորամասեր: Այդ ժամանակ տարբեր ռազմաճակատներում գործող ռուսական բանակներում ծառայում էր մոտ 120 հազար
հայ զինվոր: Հայկական այդ զորամասերը կարող էին դառնալ ամբողջ Արևմտյան Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերականգնման կարևորագույն գործոն: 1917 թ. կովկասյան ռազմաճակատում կազմակերպված էին 6 հայկական գնդեր:
1917 թ. փետրվարյան հեղափոխությունը լայն հնարավորություններ ընձեռեց հայ ժողովրդին'ներքին կյանքի զարգացման համար: Մայիսի 2-11 Երևանում հրավիրվեց արևմտահայերի 1-ին համագումարը, որին մասնակցում էին քաղաքական կուսակցությունները, զինվորականությունը և այլ խավեր: Համագումարի պատվավոր նախագահ ընտրվեց հայկական զորավար Անդրանիկը:
1-ին համաշխարհային պատերազմը մոտենում էր իր տրամաբանական ավարտին։ Գերմանիայի և Թուրքիայի պարտությունը արդեն երևում էր մոտավոր հորիզոնում։ Թվում էր, թե դրանով էլ բացվելու էր հայ ժողովրդի ազատագրման նոր էջը: Սակայն, ավաղ...
1917 թ. հոկտեմբերին Մոսկվայում կատարվեց բոլշեվիկյան հեղաշրջում: Բոլշեվիկյան ռեժիմը լեգիտիմ չէր, ոչ միայն Անտանտայի երկրների, այլ նաև ռուս ժողովրդի համար: Եվ իզուր չէր, որ բոլշեվիկները ստիպված եղան անցկացնել համառուսական սահմանադիր ժողովի ընտրություններ, որի արդյունքում նրանք հավաքեցին 25 տոկոս, լիբերալները մոտ 15 տոկոս և սոցիալիստ-հեղափոխականները՝ մոտ 60 տոկոս ձայն: Ակնհայտ էր, որ ռուս ժողովուրդը 1917-ին փաստացի մերժեց բոլշեվիկներին: Իսկ վերջիններս, իրենց լեգիտիմության պակասը փոխհատուցելու համար, գնացին դաշինքի Ռուսաստանի հակառակորդների'Գերմանիայի և Թուրքիայի հետ: Դա համաշխարհային պատմության մեջ աննախադեպ ազգային դավաճանության քայլ էր, երբ քաղաքական ուժը, հանուն սեփական շահերի, բացեիբաց զոհաբերում է ազգային-պետական շահերը: Այս դավաճանության կարգախոսն էր՝ «Превратим войну империалистическую-в войну гражданскую»: Հիշեցնենք, որ բոլշեվիկների կողմից հրահրված քաղաքացիական պատերազմում զոհվեց ավելի քան 12 մլն մարդ:
Բոլշեվիկյան Ռուսաստանի այս քաղաքականությունը ուղղակի կաթվածահար վիճակի մեջ գցեց հատկապես արևմտահայությանը: Ռուս-թուրքական ճակատը փլվեց, ռուսական զորքերը սկսեցին հեռանալ ռազմաճակատից: Ստեղծված պայմաններում՝ նոյեմբերի 15-ին Թիֆլիսում ստեղծվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, որն էլ դեկտեմբերի 5-ին Երզնկայում թուրքերի հետ կնքեց զինադադար: Ռուսական զորքերի հեռացումից հետո անհրաժեշտ էր այդ բացը լրացնել՝ քանզի անպաշտպան էր մնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Անդրկովկասն ընդհանրապես:
Ռուսական զորքերի հեռանալուց հետո՝ ռազմաճակատի մի քանի հարյուր կիլոմետրանոց գիծը պաշտպանում էին հայերը: Բաթումից Արդվին ընկած գիծը պաշտպանում էին վրացական զորքերը: Հաշվի առնելով ուժերի հավասարակշռության խախտումը՝ 1918 թ. հունվարի 30-ին թուրքերը միակողմանի խախտեցին կրակի դադարեցման համաձայնագիրը Անդրկովկասյան կոմիսարիատի հետ:
Մարտի 3-ին կնքվեց «Բրեստ-Լիտովսկի» պայմանագիրը, ըստ որի Բաթումը, Ղարսը, Արդահանը միացվում էին Թուրքիային: Անդրկովկասի Սեյմը չընդունեց այս պայմանագիրրը, որի արդյունքում թուրքական զորքերը մարտին գրավեցին Էրզրումը, իսկ մայիսին՝ Բաթումը: Անդրկովկասի կառավարությունը սպիտված եղավ ճանաչել «Բրեստ-Լիտովսկի» պայմանները: Սակայն, թուրքական պատվիրակությունը, ուժերի հավասարակշռման խախտման պատճառով որոշեց էլ ավելի կոշտացնել իրենց դիրքորոշումը: Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ ապրիլի 27-ին թուրքերն ու գերմանացիները արդեն բաժանել էին Անդրկովկասը՝ իրենց ազդեցության գոտիների: Վրաստանը հայտնվել էր Գերմանիայի ազդեցության գոտու մեջ, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը' Թուրքիայի: Թուրքիայի նպատակն էր գրավել Անդրկովկասը, տիրանալ Բաքվի նավթին և վերջնականապես լուծել Հայկական հարցը:
1918 թ. մայիսի 15-ին թուրքերը մտան Ալեքսանդրապոլ, որից հետո թուրքական զորքերի հրամանատարությունը կատարեց զորամասերի վերադասավորում, ստեղծեց 4 զորախումբ, որոնց առջև դրվեցին հստակ խնդիրներ.
-առաջին զորախումբը շարժվեց դեպի Բոլնիս - Խաչեն - Թիֆլիսի ուղղությամբ,
-երկրորդ զորախումբը գործում էր Դիլիջան - Ղազախ - Ելիզավետոպոլ ուղղությամբ,
-երրորդ և չորրորդ ուղղությունները նպատակ ունեին կարճ ժամկետում գրավել Երևանը և Արարատյան դաշտավայրը, առաջ շարժվելով գրավել Նախիջևանը, Զանգեզուրը և Ղարաբաղով գնալ դեպի Բաքու:
1918 թ. մայիսի 21-ից սկսվեցին մարտերը Երևանի ուղղությամբ, որոնք էլ Սարդարապատում պսակվեցին թուրքական ուժերի պարտությամբ:
Մայիսի վերջում Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը իրենց հռչակեցին որպես անկախ պետություններ: Եթե Վրաստանն ու Ադրբեջանը իրենց պետականությունները հիմնեցին գրեթե ջերմոցային պայմաններում, ապա Հայաստանի պետականության հաստատումը, փաստացի, կասկածի տակ էր դրված: Այն որոշվեց Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում:
1918 թ. հունիսի 4-ին ստորագրվեց Բաթումի պայմանագիրը, ըստ որի՝ Հայաստանին տրված էր ընդամենը 12 հազար քառ. կմ տարածք: Սա իհարկե հայերի համար անչափ ծանր պայմանագիր էր, սակայն իրական այլընտրանք մեզ համար չկար: Պետք էր ժամանակ շահել: Եվ հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ քաղաքականությունը արդարացված էր:
Եզրակացություններ
1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից մինչև 1918թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ցույց տվեց, որ.
Առաջին. Հայ-թուրքական բանակցությունները շղարշի դեր էին կատարում թուրքական էքսպանսիայի համար արդեն Անդրկովկասում
Երկրորդ. Թուրքերը կարող էին հաշվի նստել միայն համարժեք ուժի հետ, և այդ ուժը փաստացի նրանք առաջին անգամ տեսան 1918թ. մայիսյան Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում,
Երրորդ. 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո հայերը այս կարճ ժամանակահատվածում, մինչև հոկտեմբերյան հեղաշրջումը, չկարողացան համախմբվել և ստեղծել կանոնավոր բանակ, որը կկարողանար ապահովել կովկասյան ճակատը՝ ռուսների հեռանալուց հետո: Իսկ այդպիսի հնարավորություն հայերն ունեին,
Չորրորդ. 1-ին հանրապետության հիմնադրման գործում մեծ դեր կատարեցին այնպիսի ռազմական գործիչներ, ինչպիսիք են՝ գնդապետ Դանիել Բեկ Փիրումյանը, գեներալ Սիլիկյանը, Դրոն: Իր որոշիչ դերը կատարեց ականավոր պետական գործիչ՝ Արամ Մանուկյանը:

3. Հայ-թուրքական հարաբերությունները' 1917 փետրվար-1918 մայիս

Երվանդ Բոզոյան
քաղաքագետ
Շարունակելի