Լրահոս

31.08.2024 09:28


Կայծակի պատճառով է հայկական ատոմայականը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից

Կայծակի պատճառով է հայկական ատոմայականը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից

Օգոստոսի 30-ին` ժամը 22։55-ի սահմաններում, Հայկական ատոմայականը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։

Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։

Ավելի վաղ ՀԷՑ-ից հայտնել էին, որ ժամը 21:54-ին Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։

Այս խորագրի վերջին նյութերը