Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, նշվում է Գիտելիքի միջազգային օրը:
Դասապրոցեսը մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին։
2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային՝ hayt.emis.am համակարգում հայտագրված է 34 780 առաջին դասարանցի։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դպրոցների կոմպլեկտավորման գործընթացի արդյունքում այս թիվը փոփոխության կենթարկվի։
«Ըստ համապատասխան տարիքի ծնելիության թվի՝ ակնկալվում է, որ այս տարի առաջին դասարան կարող է հաճախել 42 հազար աշակերտ: Առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի 1–ին դասարան գնալու համար հայտագրվել է 23589 աշակերտ (2022-ին՝ 39117)։
Ընդհանուր առմամբ, 2024-25 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում նախնական տվյալներով՝ սովորելու է 409 996 աշակերտ։
2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ, կրթությունը կազմակերպվելու է Հանրակրթության պետական նոր չափորոշչով. նշված դասարաններում սովորելու է շուրջ 252 760 աշակերտ։
2024-2025 ուսումնական տարում նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչը կներդրվի 190 հաստատությունում. այդ նպատակով վերապատրաստումներ իրականացնելու համար ընտրվել են 23 մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ:
Հավելենք, որ սեպտեմբերին շահագործման է հանձնվելու 8 նոր դպրոց, որոնցից 6-ը՝ մոդուլային: Այդ դպրոցները նախատեսված են 1392 սովորողի համար. այս տարի հաճախելու է 1012 աշակերտ: ՀՀ-ում ընդհանուր առմամբ գործում է 1401 դպրոց, որոնցից 540-ը գտնվում են քաղաքային, իսկ 861-ը՝ գյուղական բնակավայրերում։
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը