Աշխարհ

02.09.2024 07:55


Ադրբեջանի իշխող կուսակցությունը մեծամասնություն է ստացել խորհրդարանական արտահերթ ընտրություններում

Ադրբեջանի իշխող կուսակցությունը մեծամասնություն է ստացել խորհրդարանական արտահերթ ընտրություններում

Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» (Նոր Ադրբեջան) ներկայացուցիչները մեծամասնություն են ստանում 7-րդ գումարման խորհրդարանում՝ կիրակի օրը կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով։ Այսպիսին են Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ամերիկյան Oracle խորհրդատվական խմբի կողմից անցկացված exit poll-ի տվյալները։

Նոր գումարման խորհրդարան է անցել նաեւ անկախ թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուն, ով ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։

Երկրում ընտրելու իրավունք ունի 6 միլիոն 421 հազար 960 քաղաքացի: Խորհրդարանի 125 տեղի համար պայքարում էր 990 թեկնածու։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը