Լրահոս

02.09.2024 08:53


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ:

«Սեպտեմբերի 2-ին, 5-6-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի այսօր և վաղն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես մինչև 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը