Լրահոս

02.09.2024 09:22


14-ամյա Հռիփսիմե Ավագյանը որոնվում է որպես անհետ կորած

14-ամյա Հռիփսիմե Ավագյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2010 թվականին ծնված Հռիփսիմե Ավագյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Նշվում է, որ նա սեպտեմբերի 1-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

«Հռիփսիմե Ավագյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Հրազդանի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը