Քաղաքական

03.09.2024 10:11


Կիրանցում գործի են անցել ուժայինները․ փորձում հոգեբանական ճնշում գործադրել փոխհատուցումից հրաժարվողների վրա․ «Հրապարակ»

Կիրանցում գործի են անցել ուժայինները․ փորձում հոգեբանական ճնշում գործադրել փոխհատուցումից հրաժարվողների վրա․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ «Կիրանցում իրականացված միակողմանի զիջման հետեւանքով տասնյակ կիրանցեցիներ զրկվեցին իրենց սեփականությունից՝ երեք տուն, գազի լցակայան, վուլկանիզացիայի կետ, հողատարածքներ, որոնց համար պետությունը խիստ գաղտնի ռեժիմով փոխհատուցումներ է տվել: Մեր տեղեկություններով՝ 11 սեփականատեր մինչ օրս հրաժարվում են փոխհատուցումից․ ի դեպ, ասում են՝ փոխհատուցման չափը չեն էլ ասում, ընդամենը դեմ են տալիս ձեւաթուղթ, որը պետք է ստորագրեն, բայց վստահեցնում են, որ լավ պայմաններով են փոխհատուցվելու։

Մեզ ասացին, որ համառ կիրանցեցիների դեմ վերջին օրերին սկսել են աշխատել նաեւ ուժայինները՝ տեղական մակարդակով, ԱԱԾ եւ ուժային կառույցի այլ աշխատողներ են այցելում փոխհատուցումից հրաժարվողներին եւ փորձում հոգեբանական ճնշում գործադրել, որ կարողանան կոտրել։ Եթե Կիրանցի բնակիչները մինչեւ վերջ ամուր մնան, իրենց սեփականության վկայականներով նախ ներպետական ատյաններին կարող են դիմել, ապա՝ միջազգային դատարան»։

Այս խորագրի վերջին նյութերը