Քաղաքական

03.09.2024 18:20


«Ո՛չ թալանին»․ «Մայր Հայաստանի» ակցիան քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ (տեսանյութ)

«Ո՛չ թալանին»․ «Մայր Հայաստանի» ակցիան քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ (տեսանյութ)

«Մայր Հայաստանն» սկսում է ակցիաների շարք՝ քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ։

Իրազեկման առաջին ակցիան իրականացվում է Արաբկիր վարչական շրջանում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն՝ իրեն կցված շրջանակների հետ, 2025թ․ հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման համար մինչև 300 դրամի։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, իսկ շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր։ Թոշակառուների և հաշմանդամների համար, ըստ «Մայր Հայաստանի» նախագծի, քաղաքային տրանսպորտը կլինի անվճար։

Մեր դիտարկումներով՝ քաղաքացիներից շատերը տեղյակ չեն թանկացումներից, ինչպես նաև քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծից։ Տեղեկատվական բացը լրացնելու համար նախատեսում ենք տարատեսակ միջոցառումներ՝ այդ թվում փողոցային ակցիաներ»,-ասված է «Մայր Հայաստանի» հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը