Լրահոս

04.09.2024 10:20


Երևանում 22 և 23-ամյա աղջիկները բարձրացել են 30-մետրանոց ծխատարը և չեն կարողացել իջնել

Երևանում 22 և 23-ամյա աղջիկները բարձրացել են 30-մետրանոց ծխատարը և չեն կարողացել իջնել

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել են Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում գտնվող չգործող կաթսայատան ծխատար աշտարակի վրա և ինքնուրույն չեն կարողանում իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կաթսայատան ծխատար աշտարակից՝ մոտ 30 մ բարձրությունից, անվնաս իջեցրել են Ա․ Բ․-ին (ծնված 2002 թ․) և Տ․ Ա․-ին (ծնված 2001 թ)։

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի կաթսայատանը։ Կիսավթարային ծխատարին բարձրացել էին 2 աղջիկ՝ Անահիտն ու Տաթևը։

Այս խորագրի վերջին նյութերը