Քաղաքական

04.09.2024 19:10


Աղբատարների վարորդներ չունեն, ծառայողական մեքենաների վարորդներ ունեն․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Աղբատարների վարորդներ չունեն, ծառայողական մեքենաների վարորդներ ունեն․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Այս իշխանությունները ո՛չ քաղաքի տրանսպորտը նորմալ կառավարելու կարողություն ունեն, ո՛չ՝ աղբահանությունը ճիշտ կազմակերպելու բավականաչափ կամք և հնարավորություն։ Այսօր Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Աղբատարների վարորդներ չեն գտնում, բայց ծառայողական մեքենաների վարորդների խնդիր իրենք չունեն, պարգևավճար բաժանելու խնդիր չունեն, 6 տարում 20 հազար շինթույլտվություն բաժանելու խնդիր չունեն, արձակուրդի գնալու խնդիր չունեն, սիմֆոնիկ համերգներ կազմակերպելու խնդիր չունեն, քաղաքային բյուջեն մսխելու խնդիր չունեն»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանն» ակցիաների շարք է սկսել՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման։

Նախօրեին իրազեկման ակցիա էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման համար մինչև 300 դրամի։

Փոխարենը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջիկա նիստում ներկայացնելու է նախագիծ, որով քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը կլինի անվճար։

Այս խորագրի վերջին նյութերը