Քաղաքական

04.09.2024 19:23


«Մայր Հայաստանը» տրանսպորտը չթանկացնելու նախագիծ է ներկայացրել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)

«Մայր Հայաստանը» տրանսպորտը չթանկացնելու նախագիծ է ներկայացրել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ին կայանալիք նիստի օրակարգ է բերել նախագիծ, որով առաջարկվում է քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը լինի անվճար։ Փոխարենը ՔՊԿ-ն հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման համար մինչև 300 դրամի։

Այսօր Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ այս մասին տեղեկացրել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։

Նա կոչ է արել քաղաքացիներին սատարել «Մայր Հայաստանի» նախագծին և թույլ չտալ ՔՊԿ-ին՝ հերթական անգամ թալանել քաղաքացուն։

«Մենք պետք է կարողանանք կանխել թալանի այս ձեռքը։ Ինչ եկել են իշխանության, բերել են միայն թանկացումներ»,-ասել է Սոնա Աղեկյանը։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանն» ակցիաների շարք է սկսել՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման։

Նախօրեին իրազեկման ակցիա էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։

Այս խորագրի վերջին նյութերը