Լրահոս

04.09.2024 21:33


Երևանում առևանգել են Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ-ի կեղծ համազգեստով

Երևանում առևանգել են Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ-ի կեղծ համազգեստով

Այսօր՝ սեպտեմբերի 4-ի, Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առևանգում է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող «SAN MARCO» լողավազանի մոտ 2 հոգի, ովքեր եղել են Ազգային անվտանգության տարբերանշանով հագուստով, մոտեցել են Երևանի բնակչուհի 55-ամյա Լուսինե Մ․-ին, ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են անհայտ ուղղությամբ։

Բարեկամները կարճ ժամանակ անց ճշտել են, որ այդ 2 քաղաքացիներն առևանգել են Լուսինե Մ․-ին և ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Դեպքի փաստով «առևանգում» հատկանիշներով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առևանգվածը ԱՄՆ քաղաքացի է, նրա ամուսինը նույնպես ԱՄՆ քաղաքացի է և Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմեն է և կա վարկած, որ առևանգողները շատ լավ տեղեկացված են եղել նրանց ընտանիքի մասին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առևանգողների ինքնությունը ճշտելու, նրանց և առևանգվածին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առևանգվածը եղել իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով և երբ փորձել է նստել ավտոմեքենան, առևանգողները, ովքեր նույնպես եղել են «BMW»-ով, մոտեցել ու նրան առևանգել են։

Այս խորագրի վերջին նյութերը