Քիմ Քարդաշյանն իր 8-ամյա որդուն ստիպել է «պայմանագիր» կնքել՝ նախքան նրան թույլ կտա YouTube-ի ալիք ստեղծել
Քիմ Քարդաշյանի որդին՝ Սեյնթը, դարձել է YouTuber: Ռեալիթի շոուի աստղը ստիպել է իր 8-ամյա որդուն ստորագրել «ընդարձակ պայմանագիր» նախքան նրան թույլ կտար ստեղծել ալիքը, ըստ որի նա իրավունք կունանա ցանկացած պահի «այն դարձնել մասնավոր կամ ամբողջությամբ ջնջել»:
43-ամյա Քարդաշյանը Instagram-ի իր հետևորդներին ասել է, որ «վերջապես թույլ է տվել» Սեյնթին՝ հարթակում հաշիվ բացել:
Սեյնթը «համաձայնվել է հետևել մոր կանոններին»:
«Ինձ թույլ չեն տալիս մեկնաբանել որևէ անձնական ընտանեկան տեղեկություն: Ինձ չի թույլատրվում հեռացնել որևէ անձնական տեղեկատվություն: Ինձ թույլ չեն տալիս նկարահանել, երբ [քույրս] Նորթը երաժշտություն է ձայնագրում»,-նշվում է փաստաթղթում։ Ընդ որում, տղան պետք է մորը ցույց տա բոլոր տեսանյութերը մինչ դրանք հրապարակելը։

Աղբյուրը՝ style.news.am