Աշխարհ

05.09.2024 15:37


Երևանում բախվել են «Daewoo»-ն ու «Dodge»-ը. դեռահասը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են «Daewoo»-ն ու «Dodge»-ը. դեռահասը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Արտաշատի խճուղի 100/1 հասցեի դիմաց՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Էդուարդ Գուլասարյանի վարած «Daewoo» մակնիշի և Երևանի բնակիչ 35-ամյա Հրաչյա Ասոյանի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված երեխան 14-ամյա աղջնակ է։

Այս խորագրի վերջին նյութերը